ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Հատուցումը հայ ժողովրդի իրավունքների վերականգնումն է իր պատմական բնօրրանում
Ո՞րն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական խորհուրդը:
Հիմնական ուղերձը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է. "Հիշում եմ և պահանջում": Ինչպես երեկ իր խոսքում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը. "հիշողությունը բարոյական պարտավորություն է, և ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի հարազատների, այլ այդ ցեղասպանությունները իրականացնողների ժառանգների կողմից":
Այսօր հասարակական, քաղաքական և արվեստի հայ գործիչներից շատերը նշում են, որ Հայոց ցեղասպանության հարցում ճանաչման քաղաքականությանը պետք է փոխարինի հատուցման քաղաքականությունը: Այս առումով դուք ի՞նչ եք կարծում:
Հատուցումը հայ ժողովրդի իրավունքների վերականգնումն է իր պատմական բնօրրանում: Այլ տարբերակ չի կարող լինել:
Մի պահ պատկերացնենք Թուրքիայի իշխանությունը տուրք տալով միջազգային հզոր ճնշմանը, ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը.... Ի՞նչ պետք է հետևի կամ հաջորդի դրան:
Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև Թուրքիայի հասարակության մեծամասնությունը ճանաչում է այն: Այլ հարց է, որ իշխանությունները վարելով անհեռատես ժխտողական քաղաքականություն` փորձում են նենգափոխել փաստերը:
Ի՞նչպես պետք է աշխարհը խուսափի Ցեղասպանություն կոչվող արհավիրքից:
Եղած ցեղասպանությունները միանշանակ ճանաչելով ու դատապարտելով:
ԲԱՐՈՄԵՏՐ
17:22 Ապրիլ 24, 2015