Կինն առեղծված է, որին տղամարդիկ փորձում են բացահայտել (լուսանկարներ)

Սարգիս Վիրաբյանն արդեն15 տարի է` ինչ զբաղվում է լուսանկարչությամբ, սակայն "nude art" ոճով լուսանկարել սկսել է վերջին յոթ տարիների ընթացքում:

Ըստ լուսանկարչի այս ժանրն ամենաբարդն է և գուցե հենց դրանով էլ կարողացել է գրավել իրեն: Կանանց և լուսանկարչությունը ամենաշատը սիրող մարդն ավելի լավ մասնագիտություն, թերևս դժվար, թե կարողանար գտնել:

Լուսանկարչի խոսքերով արդեն կա հստակ ձևավորված և իր արվեստից գլուխ հանող մարդկանց խումբ, ովքեր կարողանում են տարբերակել արվեստն ո էրոտիկայից. "Կարծիքները հիմնականում դրական են, սակայն բացասականի առկայությունը ևս համարում եմ նորմալ: Չեմ ձգտում այնպիսի լուսանկարներ անել, որոնք մասսայական կլինեն":

Թե ինչպես է կարողանում գտնել իր համարձակ հերոսուհիներին, ովքեր չեն վախենում իրենց մարմինը ֆոտոխցիկի առջև ցուցադրելուց, լուսանկարիչը պատասխանում է, որ իրականում շատերը հենց իրենք են հետաքրքրվում և դիմում իրեն."Հարյուրավոր, կամ գուցե հազարավոր աղջիկների եմ լուսանկարել, երբ նոր էի սկսել լինում էին դեպքեր, երբ օրական երեքից չորս նկարահանում էի ունենում և հիմնականում տարբեր մոդելներ էին լինում":

Այս ընթացքում միայն մեկ մոդելի է լուսանկարիչը վճարել, գումարը ցուցահանդեսներից մեկի ժամանակ էր ստացել. դա էլ եղել է առաջին և վերջին դեպքը:

Լուսանկարելով շատ կանանց և աղջիկների, նրանցից շատերին հուզող հարցերի պատասխանները կարողացել է նա գտնել, սակայն Սարգիսն անկեղծանում է, որ ստեղծագործող տղամարդու համար կինը մնում է առեղծված, որին միշտ էլ փորձում են բացահայտել. "Բայց միևնույն է տղամարդկանց մոտ կա գիտակցումը, որ կանանց մասին բոլոր հարցերի պատասխանները միանշանակ չեն ստանա":

Չափանիշների մասին խոսելով նա նշեց, որ մոդելին ընտրելիս նրա հետ նախ պետք է երկարատև զրույց ունենալ, հիմնականում սիրում է լուսանկարել նրանց, ում իրոք հետաքրքիր է իր աշխատանքը:

Սարգիս Վիրաբյանը չի զլանում իր մասնագիտությունն այլոց հետ կիսելու հարցում. "Տարին մեկ-երկու անգամ կազմակերպում եմ իմ սաների ցուցահանդեսները, օրերս կայացած ցուցահանդեսն էլ 15-րդն էր: Ներկայացված էին 16 լուսանկարիչների 80 աշխատանքներ` կային դիմանկարներ, բնանկարներ, դոկումենտալ կադրեր և այլն: Արձագանքները շատ դրական եղան, ողջունելի է, որ լուսանկաչական ցուցահանդեսները շատ հանդիսատես են ունենում":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:04 Սեպտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր