Ո՞ր բուհի 50 ուսանող օրական երկու անգամ անվճար կօգտվի Երևանի մետրոպոլիտենից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (Պոլիտեխնիկ) 50 ուսանող օրական երկու անգամ անվճար կօգտվի Երևանի մետրոպոլիտենից: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին Պոլիտեխնիկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Ըստ այդմ, բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվել են Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:

Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ և նպատակ ունի խթանել ուսանողների գերազանց առաջադիմությանն ու հասարակական ակտիվությանը և աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:51 Սեպտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր