Գիտե՞ք ինչ է սա. բնակելի շենք (լուսանկարներ)

Չինաստանի կենտրոնական Խենան պրովինցիայում կառուցված այս նոր շենքն անմիջապես գրավում է մարդկանց ուշադրությունը: Բոլորը մտածում են, որ այն պարզապես գովազդային վահանակ կամ դեկորացիա է:

Իրականում եռահարկ այս շինությունը արտասովոր տեսք ունի միայն մի կողմից: Եթե շենքին նայեք հակառակ կողմից, ապա ոչ մի տարօրինակ բան չեք նկատի: Բանն այն է, որ շենքը կառուցվել է եռանկյունի հողակտորի վրա, դրա համար էլ այդպիսի տարօրինակ ձև ունի:

Նշենք, որ ամենանեղ մասում շենքն ունի 20 սանտիմետրից քիչ ավել լայնություն:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:58 Հուլիս 08, 2017

Ամենաընթերցված նյութեր