Իրանի կինոթատրոններում կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված "Փրկության քարտեզ" ֆիլմը

Իրանում հուլիսի 23-29-ը անցկացվելիք հայկական կինոյի շաբաթվա շրջանակներում ցուցադրվելու է նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կին միսիոներների գործունեությանը նվիրված "Փրկության քարտեզ" ֆիլմը:

Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը՝ վկայակոչելով իրանական Financial Tribune-ը, հայկական կինոյի շաբաթը կանցկացվի Թեհրանում, Մաշադում և Շիրազում, որտեղ կցուցադրվեն ժամանակակից հայկական 10 ֆիլմեր: Միջոցառումը կազմակերպել են Իրանում Հայաստանի դեսպանությունը և "Արվեստ ու փորձառություն" կինեմատոգրաֆիական խումբը:

Շաբաթվա ընթացքում կցուցադրվեն ռեժիսոր Արամ Շահբազյանի "Մոսկվիչ, իմ սեր" և"Փրկության քարտեզ" ֆիլմերը, ինչպես նաև Արամ Վաթյանի "Կավե մարդը" ֆիլմը:

"Փրկության քարտեզը" վավերագրական դրամա է, որը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում է հինգ եվրոպացի միսիոներ կանանց կյանքը, ովքեր ականատես են դարձել Հայոց ցեղասպանությանը և այդ ընթացքում փորձել են փրկել ու ապաստան գտնել հայ կանանց և երեխաների համար:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:04 Հուլիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր