Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է միայն մեկը. Միշել դը Մոնտեն

Վերածննդի դարաշրջանի գրող և փիլիսոփա Միշել դը Մոնտենի ուսուցանող մտքերից մի քանիսը՝
Բավական է, որ մի անգամ լեզուն ստի ճամփան բռնի, ուղղակի զարմանալի է, թե ինչքան դժվար է նրան դարձի բերելը:
Կյանքն ինքնին ո՛չ բարիք է, ո՛չ չարիք. այն թե բարու, թե չարի շտեմարան է, նայած թե դուք ինչի եք վերածել այն։
Ով դիպչում է նպատակից ավելի հեռու, նա նույնպես վրիպում է, ինչպես և նա, ով չի դիպում նպատակին։
Ոչ ոք պաշտպանված չէ հիմարություն ասելու հնարավորությունից։ Դժբախտություն է, երբ այն ասում են մտածված:
Եթե, մի կողմից, մեր խելքը ամրանում է լայն ու զարգացած խելքերի հետ շփման շնորհիվ, ապա, մյուս կողմից, անհնար է պատկերացնել, թե որքան է նա կորցնում ու այլասերվում չնչին ու հիվանդագին խելքերի հետ մշտական ծանոթության ու շփման հետևանքով։
Մեր հարցասիրությանը վերջ չկա. մտքի բավարարվածությունը նրա սահմանափակվածության կամ հոգնածության նշան է։
Հարկավոր է դիմանալ այն բանին, ինչից հնարավոր չէ խուսափել։
Իր նկատմամբ հարգանքի պակասից առաջ են գալիս նույնքան արատներ, որքան և իր նկատմամբ ավելորդ հարգանքից:
Ձեր հասցեին արված ձեր իսկ մեղադրանքներին միշտ հավատում են, ինքնագովությանը՝ երբեք։
Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է միայն մեկը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:09 Մայիս 18, 2016

Ամենաընթերցված նյութեր